ֆիլմը նվիրված է Մուսալեռի բարեգործական ՀԿ-ի նախագահ Վաչագան Թամազյանի հայրիկի հիշատակին։

ֆիլմը նվիրված է Մուսալեռի <ԲԱՐԻ ԿԱՄՔ> բարեգործական ՀԿ-ի նախագահ Վաչագան Թամազյանի հայրիկի հիշատակին։

ֆիլմը նվիրված է Մուսալեռի <ԲԱՐԻ ԿԱՄՔ> բարեգործական ՀԿ-ի նախագահ Վաչագան Թամազյանի հայրիկի հիշատակին։

Հայկական Ժամ թերթը մեր մասին

Մուսալեռի «Բարի կամք» -ի հերթական օգնությունը՝ խոցելի խավին

25/06/2018 23:56

Այսօր, երեկոյան Արմավիրի մարզի Մուսալեռի «Բարի կամք» բարեգործական հ/կ-ի բակում, նախագահ Վաչագան Թամազյանը հերթական անգամ խոցելի խավին բաժանեց օգնություն՝ հագուստի տեսքով: Տասնյակների հասնող արկղներում հագուստ էր, թե՛ մանուկների, թե՛ մեծերի համար:

Շուրջ 200 մարդ ստացավ անհրաժեշտ սպասված հագուստը: Մարդիկ օրհնում ու շնորհակալական խոսքեր էին հղում Վաչագան Թամազյանին, նրա հումանիզմի և հետևողական աշխատանքի համար, որն ուղղված է կարիքավոր մարդկանց մատից փուշ հանելուն: Օգնություն ստացած մարդիկ մեր թղթակցին պատմել են, որ տարիների պատմություն ունի «Բարի կամք» հ/կ-ն: Ամեն անգամ  տարածաշրջանի կարիքավոր մարդիկ այցելում են այս մարդասիրական կազմակերպություն, դիմում գրում և ժամանակ անց ստանում անհրաժեշտ օգնությունը:

-Գթասրտությունն ու մարդասիրությունը Վաչագան Թամազյանի մարդկային որակական հատկանիշներից է, աշխարհը փրկվում է այսպիսի մարդկանց շնորհիվ,-արցունքախառը ասում էր երեք անչափահաս երեխաների մայրը՝ Գոհարը, ով բնակվում է հարակից գյուղում, աշխատանք չունենալու պատճառով դժվարանում է հագուստ գնել օր-օրի հասակ առնող իր 3 մանուկներին:-Հայրը մեր դժվարին ժամանակներում չի կարող այսքան հոգատար ու հետևողական  լինել իր երեխաների հանդեպ, ինչպես լինում է հ/կ-ի նախագահը, Աստված երկու ձեռքով թող պահի նրան,մեկ-մեկ ինձ թվում է, թե Աստծո ձեռքն է օգնում ու դրդում Վաչագան Թամազյանին՝ աղքատ ու խեղճ մարդկանց հասնելու համար,-խոսքը վերջացրեց  երիտասարդ կինը:

-Միայն մեր մարզի բնակչությունը չէ, որ օգտվում է բարեգործական այս կազմակերպությունից,-ասաց մի երիտասադ տղամարդ,-ՀՀ բոլոր մարզերի  կարիքավոր բնակիչներն էլ  օգտվում են «Բարի կամք»-ից: Անգամ ԼՂՀ-ում են ամեն անգամ սիրով  սպասում Վաչագան Թամազյանին: Նա հույս է բերում իր հետ, դարմանում աղքատ մարդկանց ցավերը, իր գործով ապացուցում, որ խիղճն ու բարեգթությունը դեռ ապրում են մարդկանց մոտ, որից մեկը ինքն է՝ Մուսալեռի «Բարի կամք» հ/կ-ի նախագահը: Նրա հայրն էլ է բարեգործ եղել, հայրս պատմում էր, որ  առինքնող ու հեղինակավոր անձ էր Վաչագանի հայրը, որ քայլում էր, թվում էր, թե հողը դղրդում է նրա ոտքի տակ: Այս մարդկանց գենում բարեգործությունը սերնդեսերունդ շարունակվում է:

Ամալյա Սահակյան

Հայկական ժամ կայք էջը Մուսալեռի «Բարի Կամք» բարեգործական Հ/Կ-ի մասին

Այսօր, Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի մուտքի հարևանությամբ գործող Մուսալեռ «Բարի Կամք» հ/կ-ի բակում, տասնյակ միայնակ մայրեր, ձմռան շեմին, մանկական տաք հագուստներ նվեր ստացան հիշյալ կազմակերպության կողմից: Հայաստանը վաղուց մի տուն է դարձել, որտեղ մեկը ցավ է տալիս, մյուսը էլ դառնում է սպեղանի, հոմանիշն ու հականիշնը՝ միմյանց լուռ դրկից: Այս դիտապատկերում ուշագրավ է Մուսալեռի «Բարի Կամք» սոցիալական հասարակական կազմակերպության գործունեությունը՝ միտված օգնելու խոցելի խավին, ձեռնոց նետելով ճակատագրին՝ նեցուկ դառնալ մարդկանց ցավին: Ղեկավար՝ Վաչագան Թամազյանի աշխատանքային սեղանին մի բլուրի չափ շնորհալակագրեր էր՝ ԼՂՀ և Հայաստանի մարզպետների, համայնքապետերի, գերատեսչությունների ղեկավարների կողմից, որտեղ երախտիքի խոսքեր էին ձոնված՝ որբ ու հիվանդ, հաշմանդամ երեխաներին ու կարիքավորներին՝ տասնյակ սայլակներ, հիգիենիկ պարագաներ, հագուստներ ու խաղալիքներ նվիրելու համար: Հեղինակավոր մի քանի միջազգային կազմակերպություններ՝ «Այարդն», «Նյուլայֆը», «Վորլդ Վիժնը», «Ամքորն», «Գեյն» և այլոք համատեղ ծրագրեր են իրականացրել Մուսալեռ «Բարի Կամք» Հ/Կ- հետ: «Վորլդ Վիժնը» մոնիտորինգի արդյունքում լիցենզավորված 50-ից մինչ 100 հատ հաշմանդամության սայլակներ է տրամադրել «Բարի Կամքին», վերջինս էլ այն նվիրաբերել է հիվանդանոցներին ու հիվանդ երեխաներին: -ԼՂՀ, Վարդենիս, Գյումրի և այլ հեռավոր մարզեր, այցելում ենք սեփական միջոցների հաշվին,-ասում է Վաչագան Թամազյանը,- Հասարակական, կամավոր սկզբունքներով ունենք երկու-երեք աշխատակիցներ, որոնց օգնությամբ համակարգում ենք մեր բարեգործական գործունեությունը,-շարունակում է խոսքը մեր զրուցակիցը: Վաչագան Թամազյանի առանձնասենյակում, պատին փակցված էր հոր՝ Գաբրիել Թամազյանի լուսանկարը, ով, ի դեպ, նույնպես զբաղվել է բարեգործությամբ: Շրջակա համայնքների բնակիչներից մեկը հանգուցյալին որակում էր որպես ներքին ազատություն ունեցող, բացառիկ մարդու, ով հեղինակություն էր տարածաշրջանում, որի հետ անմիջականորեն, ազատ շփվում էր նաև Կարեն Դեմիրճյանը:

Գայանե Մացակյան

 

Սուրբ ծնունդը Ապագա համայնքում

Մուսալեռի << Բարի կամք >> բարեգործական , սոցիալական հասարակական կազմակերպութան նախագահ՝ Վաչագան Թամազյանի ղեկավարությամբ ,2018  թվականի  հունվարի  8-ին Ապագա համայնքում անցկացվեց միջոցառում նվիրված ՝ Սուրբ

 Ծննդյան տոնին ։ Միջոցառման մասնակիցներին տրվեցին նվերներ ։

A

 

Ամանորին ընդառաջ

Ամանորին  ընդառաջ  դեկտեմբերի 25-ին  Գեղարքունիքի   մարզի  քաղաք  Մարտունիում,ինչպես նաև   Զոլաքար    և  Ծովինար   գյուղերում  տեղի ունեցավ  միջոցառում՝ նվիրված   Ամանորին և  Սուրբ Ծննդին:Միջոցառման վերջում  մասկանկիցները   ստացան  նվերներ:

Ամանորին ընդառաջ

Ամանորին  ընդառաջ  դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Աղպրաձոր, Մաքենիս   և  Վանեվան  գյուղերում  տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված   Ամանորին և  Սուրբ Ծննդին:Միջոցառման վերջում շուրջ  235  երեխաներ  ստացան  նվերներ:

Մարզական հագուստ ծրագիր

Արագածոտնի մարզի գյուղ  Կաքավաձորի,Արմավիրի մարզի  Լեռնամերձ,Մուսալեռ և Մերձավան գյուղերի ,Գեղարքունիքի մարզի Լուսակունք և  Ծովակ գյուղերի  և  Մարտունի քաղաքի,ինչպես նաև  ԼՂՀ-ի  Շահումյանի շրջանի կենտրոն Քարվաճառի  ֆուտբոլի թիմերին   տրամադրվեց մարզական հագուստ ,սպորտային կոշիկներ   և  գնդակներ  :Որպես  շնորհակալություն  2 թիմ կազմակերպության համար անցկացրեցին ընկերակական խաղ:

Photo0896